Հնարավոր են պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ․ նախարարությունը՝ «Պարացետամոլ»-ի հնարավոր դեֆիցիտի մասին - RadioVan.fm

Онлайн

Հնարավոր են պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ․ նախարարությունը՝ «Պարացետամոլ»-ի հնարավոր դեֆիցիտի մասին

2022-02-04 16:44 , Общество, 973

Հնարավոր են պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ․ նախարարությունը՝ «Պարացետամոլ»-ի հնարավոր դեֆիցիտի մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) «Պարացետամոլ» դեղի առկայության վերաբերյալ տեղեկատվություն է տարածել՝ նշելով, որ կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր, և, հնարավոր են, որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ։

Դրանք, ընդգծում է նախարարությունը, արագ շտկվում են:

«Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437 714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։

Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:

Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть