«Հայաստանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի սահմանազատման հարցով նախապայմաններ առաջ քաշելու»․ Բայրամով - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի սահմանազատման հարցով նախապայմաններ առաջ քաշելու»․ Բայրամով

2022-02-03 18:05 , Политика, 692

«Հայաստանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի սահմանազատման հարցով նախապայմաններ առաջ քաշելու»․ Բայրամով

«Երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով»,-այս մասին այսօր Բաքվում իր հունգարացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ շետելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար հայկական կողմը որոշ պայմաններ է առաջ քաշել։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի և, ըստ նրա, սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։

«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նշենք՝ այսօր լրագորղների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Բաքուն բացասական է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, բայցև շեշտել էր՝ գործընթացը շարունակական է։

«Այնպես չէ, որ մենք մի անգամ առաջարկեցինք իրենք մերժեցին, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»,-հավելել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть