Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում

2022-02-04 15:40 , Политика, 807

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակման, Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցության վերականգնման մասին։

Հունվարի 14-ին, ահա, Մոսկվայում կայացավ հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը, որը պաշտոնական Երևանը և Անկարան դրական ու կառուցողական են որակել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մասին՝ հայտարարել է, որ իրենց նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, ինչի մասին իրենք հայտարարել են, և Հայաստանը շատ գոհ է իրենց դիրքորոշումից:

Лента

Рекомендуем посмотреть