Թուրքիան՝ 90%-ով, Ադրբեջանը՝ 77%-ով Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ներկայացնող երկրներն են․ՀՀ բնակիչների շրջանում IRI-ի հարցումը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան՝ 90%-ով, Ադրբեջանը՝ 77%-ով Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ներկայացնող երկրներն են․ՀՀ բնակիչների շրջանում IRI-ի հարցումը

2022-02-03 18:10 , Общество, 1231

Թուրքիան՝ 90%-ով, Ադրբեջանը՝ 77%-ով Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ներկայացնող երկրներն են․ՀՀ բնակիչների շրջանում IRI-ի հարցումը

Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղով. դա է փաստում ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI))՝ Հայաստանի բնակչության շրջանում 2021-ի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ը հեռախոսազանգերի միջոցով անցկացված սոցիալական հարցման արդյունքները։

Ըստ հրապարակման՝ հարցման մասնակիցների 34%-ն է կարծում, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով», իսկ 46%-ի կարծիքով՝ երկիրը ընթանում է «սխալ ուղղությամբ», մինչդեռ, նախորդ տարվա հուլիսին անցկացված հարցման արդյունքներով՝ 41%-ն է վստահություն հայտնել «Հայաստանը ճիշտ ուղու վրա է»։

Հարցման մասնակիցները, միաժամանակ, որպես գլխավոր մտահոգություն՝ նշել են տարածքային և սահմանային խնդիրները:Այս մասին ասված է կազմակերպության էջում հրապարակված հետազոտության արդյունքներում։ Ըստհարցվածների 39%-ի՝ իրենք կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, 40%-ը դժգոհ է երկրում ժողովրդավարության զարգացման տեմպից, ըստ 61 %-ի՝ երկիրը ղեկավարվում է ի շահ ինչ-որ խմբերի։

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք է դիտարկում նախ Թուրքիան՝ 90%-ը, հետո Ադրբեջանը՝ 77%-ը, ապա Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)՝ 15%-ը։

Անվտանգային սպառնալիքների պարագայում ևս, ըստ հարցման արդյունքների, առաջին եռյակում Թուրքիան (88%), Ադրբեջանն (81%) ու Ռուսաստանն են (11%)։ Հարցվածների 35%-ի կարծիքով Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, իսկ53%-ը չի կիսում այս կարծիքը։ Սրա հետ մեկտեղ հարցվածների 73%-ի՝ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ միաժամանակ հետամուտ լինելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին։

Հարցվածների 59%-ը բացասական է գնահատել նաև Ադրբեջանի հետ սահմանների բացումը ՀՀ տնտեսության վրա, ըստ 53%-իբացասաբար կանդրադառնա նաև Թուրքիայի հետ սահմանների բացումը։ Ըստ հարցվածների մեծամասնության՝ ՀՀ-ն պետք է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ սկսի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո։ Հարցվածների 56 %-ի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է ամրապնդի իր ռազմական կարողությունները։

Հարցման արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Պատմական գիտությունների թեկնածու., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, համադրելով հարցման արդյունքները՝ փաստում է՝

«Չնայած ՀՀ դե ֆակտո իշխանությունների պրոթուրքական քարոզին («խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի անվան տակ), ՀՀ բնակչության մեծամասնությունը, բարեբախտաբար, հասկանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանը որպես քաղաքական ինքնուրույն գործոն և իրական խաղաղության մասին որևէ խոսք չկա»։

Лента

Рекомендуем посмотреть