Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 471 աշխատատեղ. թիվը կառավարության այսօրվա նիստում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում:
Նրա ներկայացմամբ՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերը ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 977-ով։
«Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ, և, եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ, անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել»,-ընդգծել է Փաշինյանը։
Նկատենք՝ վերջին ամիսներին ՀՀ իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են շինարարության, հանրային սննդի ոլորտում աշխատատեղերի աճի, «աշխատանքի շուկայի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ խփելու» մասին։