Սյունիքի դատավորները ևս մտահոգված են Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով․ հայտարարություն - RadioVan.fm

Онлайн

Սյունիքի դատավորները ևս մտահոգված են Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով․ հայտարարություն

2022-02-03 15:32 , Право, 1582

Սյունիքի դատավորները ևս մտահոգված են Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով․ հայտարարություն

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հայտարարություն են տարածել, որում ասված է․

«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՆԱՊՈԼԵՈՆ ՕՀԱՆՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՌՈՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԿԱՐԱՊԵՏ ԲԱԴԱԼՅԱՆ

էՄԻՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՍԵՓԽԱՆՅԱՆ

ԳՆԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ»։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ մտահգություն էր հայտնել նաև ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։

Երեկ՝ փետրվարի 2-ին տարածած հայտարարությամբ էլ ՀՀ դատավորների միությունն ահազանգել է դատական իշխանության անկախության վտանգված լինելու մասին։

Ընդգծվել է, որ «զերծ մնալով անձին կալանավորելու վերաբերյալ կայացված վերոնշյալ որոշման հիմնավորվածության և օրինականության մասին դատողություններ անելու գայթակղությունից, այնուամենայնիվ, ՀՀ Դատավորների միությունը խիստ մտահոգված է այն իրողությունով, իր առաքելությունն իրականացնելու, տվյալ դեպքում՝ դատական ակտ կայացնելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գործընթացի նախաձեռնումը, հատկապես այն պարագայում, երբ դատական այդ ակտը չի բեկանվել, չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ ակտի՝ բողոքարկման օրենքով սահմանված ընթացակարգը շրջանցող վերանայում և դատավորների՝ անաչառ որոշումներ կայացնելու ազատության սահմանափակում, որը համահունչ չէ իրավական և ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որևէ պետության»։

Лента

Рекомендуем посмотреть