Փաշինյանի դիտարկմամբ՝ նախագահի իրենց թեկնածուի՝ 65 պատգամավորի ստորագրությամբ առաջադրումը վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի դիտարկմամբ՝ նախագահի իրենց թեկնածուի՝ 65 պատգամավորի ստորագրությամբ առաջադրումը վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի

2022-02-03 14:43 , Политика, 960

Փաշինյանի դիտարկմամբ՝ նախագահի իրենց թեկնածուի՝ 65 պատգամավորի ստորագրությամբ առաջադրումը վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու Ազգային ժողովի (ԱԺ) 65 պատգամավորի կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլ նաև կընտրվի Հանարապետության նախագահի պաշտոնում»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

ՎահագնԽաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նշել է, թե քաղաքական կուսակցության ներսում հաստատ ավելի արժանի մարդիկ կան, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումն իր համար շատ բարձր գնահատականի է արժանի։

Նա վստահեցրել է, որ այն ինչ-որ նախագծվել է իր թեկնածության հետ կապված՝ հետագայում համատեղ աշխատանքի համար, կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որոնց մասին ամեն օր կառավարությունում խոսում են։

Վահագն Խաչատուրյանի խոսքից Նիկոլ Փաշինյանը հարկ է համարել հիշեցնել՝ նախագահը վերկուսակցական գործունեությամբ է առաջնորդվում:

«Այստեղ խնդիրն այն է, որ ընդհանուր ուղենիշ ու ռազմավարություն ունենալ, պետք է իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, քանի որ իշխանության ներսում հակադրություններն աշխատանքի մեխանիզմ է խաթարում»,-հստակեցրել է Փաշինյանը:

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը, նշենք, նախօրեին 65 պատգամավորի ստորագրությամբ նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին հայտնել էր hունվարի 23-ին, նա նախատեսված ժամկետում հետ չվերցրեց հրաժարականի մասին իր դիմումը, և նրա լիազորությունները փետրվարի 1-ին դադարեցվեց։

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը ստորագրեց համապատասխան արձանագրությունը։

Մինչև նախագահի նոր ընտրությունն ու նրա կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խմբակցությունները նախագահի թեկնածու կարող են առաջադրել մինչև շաբաթավերջ՝ կիրակին ներառյալ։

Лента

Рекомендуем посмотреть