2021-ին կանխարգելվել է 327 երեխայի՝ մանկատներ և հատուկ հաստատություններ հայտնվելու ռիսկը - RadioVan.fm

Онлайн

2021-ին կանխարգելվել է 327 երեխայի՝ մանկատներ և հատուկ հաստատություններ հայտնվելու ռիսկը

2022-02-03 13:33 , Общество, 1052

2021-ին կանխարգելվել է 327 երեխայի՝ մանկատներ և հատուկ հաստատություններ հայտնվելու ռիսկը

2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը:

Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ դա հաջողվել է հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում։

Ըստ այդմ, իրականացվել է երեխաների կարիքների խորքային գնահատում, վերամիավորված երեխաների ընտանիքների հզորացման ծրագրի մշակում, ներառյալ՝ կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ, ծնողավարմանև կենցաղավարման հմտությունների բարձրացման դասընթացներ, սեփական եկամտի ստեղծմանն ուղղված խորհրդատվություն և այլն։

Տարվել է սոցիալական աշխատանք ընտանիքի, համայնքի, շահեկից կառույցների հետ, տրամադրվել առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատվական աջակցություն։

Միաժամանակ, «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրի շրջանակում երեխաների ընտանիքներին տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ, հագուստ, գրենական պիտույքներ և դասագրքեր, փոխհատուցվել են նաև էներգետիկ ծառայությունների վճարները։

Лента

Рекомендуем посмотреть