«Մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից»․ Միրզոյանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ ջանքերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից»․ Միրզոյանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ ջանքերի մասին

2022-02-02 17:27 , Политика, 872

«Մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից»․ Միրզոյանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ ջանքերի մասին

«Ավստրիայի, Եվրամիության, նաև ԵԱՀԿ անունից եմ ասում՝ պատրաստակամ ենք օգնել, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»,-Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ արձագանքելով Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի տարածք հումանիտար ու միջազգային կազմակերպությունների մուտքի արգելքի խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության անելիքի մասին հարցին։

Շալենբերգի գնահատմամբ՝ վերքը դեռևս բաց է, բայց հիմա ճիշտ ուղղությամբ ձեռնարկվողքայլերի պատըրաստակամություն է տեսնում երկրների ղեկավարների մոտ։

Միազգային հանրությանը Ավստրիացի պաշտոնյայի խոսքով՝ կարգավորման ուղով գնալու համար պետք է հայերի, ադրբեջանցիների կամքը։

Արձագանքելով Շալենբերգի ասածին՝ Արարատ Միրզոյանը շեշտեց, որ, որքան էլ միջազգային հանրությունը կողմերին խրախուսի համաձայնության գալ տարբեր հարցերում՝ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։

«Դուք տեսել եք, որ Հայաստանը պատրաստ է կառուցել խաղաղություն տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Ահա այստեղ է, որ, ցավով պետք է արձանագրենք, որ ոչ միշտ, կարելի է ասել՝ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից»,-ասաց նա՝ հիշատակելով ադրբեջանի նախագահի վերջին՝ «ոտքի կանգնելու դեպքում՝ Հայաստանը տեղում ոչնչացնելու» մասին հայտարարությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հայտարարություններն ու սահմանին ագրեսիվ քայլերը, հումանիտար խնդիրները չլուծելը՝ Բաքվում ռազմագերիների պահումը , մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։

«Թեև հրադադարի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, այնուամենայնիվ, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզները, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ ու մեր կողմից միակողմանիորեն լուծումենք տվել այդ հարցին»,-շեշտեց Միրզոյանը՝ նկատելով, որ Ադրբեջանը, նույնիսկ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, որը զբաղվում է զուտ մարդասիրական հարցերով,պարտադրում է տեղավորվել է իր քաղաքականության մեջ՝ սահմանափակելով նրա ելումուտը Լեռնային Ղարաբաղ։

Արարատ Միրզոյանը վերահաստատեց՝

«Մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն ու բոլոր հարցերի լուծում՝ նպատակ ունենալով խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Եվ այստեղ պահանջվում է Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը»։

Միրզոյան-Շալենբերգ համատեղ մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Հայտնել էինք, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելու նպատակով փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպականև միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Лента

Рекомендуем посмотреть