Ավստրիայի արտգործնախարարը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին - RadioVan.fm

Онлайн

Ավստրիայի արտգործնախարարը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

2022-02-02 17:24 , Политика, 972

Ավստրիայի արտգործնախարարը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ հայ-ավստրիական հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Միրզոյան-Շալենբերգ առանձնազրույցից հետո հրավիրված համատեղ մամլո ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որԱվստրիայի իր գործընկերոջ հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ հայ ռազմագերիների, մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյան-Շալենբերգ համատեղ մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Հայտնել էինք, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելու նպատակով փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպականև միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Лента

Рекомендуем посмотреть