Երևանում Օվերչուկ-Գրիգորյան հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները - RadioVan.fm

Онлайн

Երևանում Օվերչուկ-Գրիգորյան հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

2022-02-02 17:21 , Политика, 1311

Երևանում Օվերչուկ-Գրիգորյան հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը, որին մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին»,-ասված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ նախագահում է 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի-Պուտին-Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։

Лента

Рекомендуем посмотреть