Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, որի հետ նախօրեին փակ հանդիպում էր կայացել։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին հայտնել էր hունվարի 23-ին, նա նախատեսված ժամկետումհետ չվերցրեց հրաժարականի մասին իր դիմումը, և նրա լիազորությունները փետրվարի 1-ին դադարեցվեց։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրեց համապատասխան արձանագրությունը։
Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խմբակցությունները նախագահի թեկնածու կարող են առաջադրել մինչև շաբաթավերջ։