Հայաստանում է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Այսօր նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արտգործնախարարության հաղորդմամբ՝ Շալենբերգի՝ փետրվարի 2-3-ի հայաստանյան աշխատանքային այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: