Մասնագետները Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով:
Այդ մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի գրառումից, որին կից ներկայացված տեսանյութից հայտնի է դառնում, որ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մրցույթին հայտ է ներկայացրել նաև քանդակագործ Արմեն Սամվելյանը։
Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթացել արձանի կառուցման նախագծին։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ կոթողը պետք է լինի խորհրդանշական բարձրության. միայն քանդակը 33 մետր, իսկ Սամվելյանի առաջարկով՝ դա կարող է ավելին լինել։
«Առաջարկը պետք է բոլորի կողմից ընդունելի լինի, շատ առաջարկներ է եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կնայենք, կընդունենք ամենալավը, ամենահզորը և ժողովրդի հետ կքննարկենք արդեն, թե որտեղ պետք է այն տեղադրենք»,-նշում է Գագիկ Ծառուկյանը։
«Հայ ժողովուրդը միշտ տեսել է տանջանք, չարչարանք ու կորուստներ, հիմա պետք է համախբվենք, որ լինի հույս, լույս ու հավատ»,-տեսանյութում ընդգծում է ԲՀԿ առաջնորդը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էլ իր ընտանիքի հայտարարած մրցույթի առնչությամբ «սրտացավ փաստարկներին, առկա քննադատություններին, ներկայացրել որոշ պարզաբանումներ, թվարկել արած գործերն ու հավելել․