«Հայաստանում Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ»․ Ինֆեկցիոնից հորդորում են զգոն լինել - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանում Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ»․ Ինֆեկցիոնից հորդորում են զգոն լինել

2022-02-01 15:15 , Общество, 1263

«Հայաստանում Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ»․ Ինֆեկցիոնից հորդորում են զգոն լինել

«Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանում Covid-19-ի նոր Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ»,-հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ Օմիկրոնն արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով, որոնք են՝

  • չոր հազ և կոկորդի ցավ,
  • քթի փակվածություն կամ քթից արտադրություն,
  • թուլություն,
  • գլխացավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր,
  • գոտկատեղի ցավեր:

«Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:

Եվ իհարկե, չենք մոռանում, պատվաստվել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ՝ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև Օմիկրոն շտամի դեպքում:

Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:

Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,-ասված է ինֆեկցիոնի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть