«Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու»․ Արցախի պետնախարար - RadioVan.fm

Онлайн

«Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու»․ Արցախի պետնախարար

2022-02-01 15:08 , Политика, 1360

«Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու»․ Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն ահազանգում է իր ֆեյսբուքյան էջի նկատմամբ ադրբեջանցիների հարձակումների մասին։

Բեգլարյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները իմ ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ: Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու:

Ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով՝ կխնդրեի աջակցել ֆեյսբուքյան էջիս տարածման հարցում՝ հետևելով ու հրավիրելով Ձեր ընկերներին հետևելու այն:

Ահա հղումը՝ https://www.facebook.com/ArtakBeglaryanPage

Բացի դրանից, կարող եք հետևել նաև իմ տելեգրամյան ալիքին և թվիթթերյան էջին, որոնք աստիճանաբար օգտագործելու եմ որպես ֆեյսբուքի այլընտրանք:

Տելեգրամը՝ https://t.me/ArtakBeglaryan

Թվիթթերը՝ https://twitter.com/Artak_Beglaryan »։

Лента

Рекомендуем посмотреть