Արցախի քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն - RadioVan.fm

Онлайн

Արցախի քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն

2022-02-01 14:59 , Политика, 1069

Արցախի քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության (ԱՀ ՆԳՆ) ոստիկանությունից նշում են, որ որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում է 2 տարի վավերականության ժամկետով:

«Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть