Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները - RadioVan.fm

Онлайн

Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները

2022-02-01 14:57 , Политика, 1131

Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,-ասված է արձանագրությունում:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին հայտնել էր hունվարի 23-ին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախագահի նոր թեկնածուի հարցը կքննարկվի, երբ այդ պաշտոնը թափուր լինի։

Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Лента

Рекомендуем посмотреть