Տնտեսվարողներին հիշեցվում է՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքն արգելված է - RadioVan.fm

Онлайн

Տնտեսվարողներին հիշեցվում է՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքն արգելված է

2022-01-31 17:29 , Политика, 1081

Տնտեսվարողներին հիշեցվում է՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքն արգելված է

Մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի շուրջ քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնել են քննարկում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։

Նշվում է, որ վերլուծվել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված վերահսկողական շրջայցերի արդյունքները և ընթացքում առաջացած դժվարությունները։

Հիշեցնենք՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը) առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), որի համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները:

Лента

Рекомендуем посмотреть