Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հասցեական հումանիտար օգնություն են փոխանցել Ստեփանակերտ քաղաքի 7 անձից բաղկացած բազմազավակ ընտանիքին։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) պաշտոնական կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ փոխանցվել է, մասնավորապես, տաք հագուստ, կենցաղային իրեր, դեղամիջոցներ և պարենային փաթեթներ:
Ընդգծվում է, որ ռուս խաղաղապահներից տարեսկզբից ավելի քան 50 ընտանիք է հասցեական հումանիտար օգնություն ստացել: