Գիտակցում ենք՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները․ Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Գիտակցում ենք՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները․ Արցախի նախագահ

2022-01-31 13:11 , Политика, 920

Գիտակցում ենք՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը (ԱՀ ՊԲ) շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ, և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության համար։

Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Պաշտպանության նախարարությունում հունվարի 29-ին կայացած Պաշտպանության ռազմական խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել են 2022թ.-ի անելիքները:

«Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել:

Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,-իր խոսքում ընդգծել է Արցախի նախագահը՝ ավելի վաղ ստորագրած հրամանագրի համաձայն՝ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները։

Лента

Рекомендуем посмотреть