Հայոց բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են Դաշինքից՝ մանրամասնելով, որ պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի ևԱրարատի զորամասերում և դիրքերում, մի խումբ էլ այցելել է Արցախ։