«Մարտունակ բանակն է մեր անվտանգության գլխավոր երաշխավորը, մեր ներկան ու ապագայի տեսլականը»․ Դատավորների միություն - RadioVan.fm

Онлайн

«Մարտունակ բանակն է մեր անվտանգության գլխավոր երաշխավորը, մեր ներկան ու ապագայի տեսլականը»․ Դատավորների միություն

2022-01-28 16:16 , Общество, 1002

«Մարտունակ բանակն է մեր անվտանգության գլխավոր երաշխավորը, մեր ներկան ու ապագայի տեսլականը»․ Դատավորների միություն

«Մարտունակ բանակն է մեր անվտանգության գլխավոր երաշխավորը, մեր ներկան ու ապագայի տեսլականը, որի մարտական ոգին անառիկ է պահում մեր սահմանները, ապահովում մեր երկրի խաղաղությունը»,-Հայոց բանակի օրվա առթիվ հղած ուղերձում ընդգծում է Դատավարորների միությունը՝ մաղթելով հայրենի երկրին խաղաղ լուսաբացներ, հայ ժողովրդին՝ տոկունություն հայրենիքի հզորացման ու առաջընթացի ճանապարհին։

«Փառք ու պատիվ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու այսօր էլ անձնվիրաբար մեր երկրի սահմաններ պաշտպանող քաջարի զինվորներին»,-միաժամանակ, ասված է ուղերձում։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) կազմավորման 30-րդ տարեդարձն է․ 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:

Օրվա առթիվ հղած ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գնում են ԶՈւ հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված։

Лента

Рекомендуем посмотреть