Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

2022-01-28 15:16 , Политика, 823

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նախօրեին կայացած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի արդյունքներով հայտարարություն է ընդունվել, որում կոչ է արվում թուլացնել լարվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև կարևորվում է Հարավային Կովկասում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը՝ կողմերի, առաջին հերթին՝ Թուրքիայի և Հայաստանի կառուցողական ու անկեղծ ջանքերով։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի անդամները նաև քննադատել են «Հունաստանի գործողությունները Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում»։

Նիստի արդյունքներով հրապարակված փաստաթղթի համաձայն՝ խորհուրդը նաև տեղեկացվել է Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից երկրի ազգային անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի սպառնալիքների, մասնավորապես, PKK/KCK-PYD/YPG կազմակերպությունների դեմ «վճռական և հաջող» գործողությունների մասին՝ ինչպես երկրի տարածքում, այնպես էլ նրա տարածքից դուրս։

Лента

Рекомендуем посмотреть