«Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը»․ Քոչարյան - RadioVan.fm

Онлайн

«Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը»․ Քոչարյան

2022-01-28 15:02 , Политика, 1151

«Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը»․ Քոչարյան

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել։

Ուղերձում ասված է․

«Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված և քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։

Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»:

Лента

Рекомендуем посмотреть