Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց Պաշտպանի օրվա կապակցությամբ.
Ուղերձում ասված է
«Սիրելի հայրենակիցներ , հարգելի զինակից ընկերներ.
Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավենհանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մերտեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծելմեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար:
Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքներիիրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչը այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական:
Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերներիառջև:
Շնորհավորանքներս՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը:
Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»: