Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու՝թուրք գործընկերոջ հրավերը։ Այցը կկայանա, երբ դա թույլ կտա համաճարակային իրավիճակը և երկու երկրի նախագահների աշխատանքային ժամանակացույցը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։
Նա նաև ընդգծել էր Անկարայի պատրաստակամությունը «երկու կողմերի ցանկության դեպքում» ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիի՝ երկու երկրների միջև «տարաձայնությունները հարթելու» նպատակով։