«Չեմ սիրում ոչ աշխատանքային օրերը, դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են»․ Թաթոյանը՝ 6 տարվա աշխատանքն ամփոփելով - RadioVan.fm

Онлайн

«Չեմ սիրում ոչ աշխատանքային օրերը, դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են»․ Թաթոյանը՝ 6 տարվա աշխատանքն ամփոփելով

2022-01-27 15:05 , Право, 1157

«Չեմ սիրում ոչ աշխատանքային օրերը, դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են»․ Թաթոյանը՝ 6 տարվա աշխատանքն ամփոփելով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով։

«Մեր աշխատակազմում գիտեն, որ ես հատկապես չեմ սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար»,-ասում է Արման Թաթոյանն ու շեշտում, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, ինչը ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։

«Մեր աշխատանքը 24-ժամյա զգոնություն է պահանջում»,- ՄԻՊ աշխատակազմի տարածած տեսանյութում ասում է Պաշտպանը։

Հիշեցնենք՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին։ Ազգային ժողովն արդեն ընտրել է ՀՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանին․ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել և ընտրել է վերջերս արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատված Քրիստիննե Գրիգորյանին։

Лента

Рекомендуем посмотреть