Ըստ Քերոբյանի՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը ոչ թե շատ, այլ մոտ 20%-ով է ընկել - RadioVan.fm

Онлайн

Ըստ Քերոբյանի՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը ոչ թե շատ, այլ մոտ 20%-ով է ընկել

2022-01-27 14:17 , Экономика, финансы, 1194

Ըստ Քերոբյանի՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը ոչ թե շատ, այլ մոտ 20%-ով է ընկել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի քանի օրվա տվյալների հիման վրա ստացված տեղեկատվության համաձայն՝ ռեստորանների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով, ինչպես ասում են. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախարար Վահան Քերոբյանը։

Նա հավաստիացրել է, որ կան ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց և արձանագրել է՝ ընկերություններ էլ կան, որոնց մոտ շատ ավելի մեծ է անկումը:

«Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարը։

Հիշեցնենք՝ հունվարի 22-ից արգելված է չպատվաստվածների ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողների մուտքը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ: Այցելուները հանրային վայրեր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ՝ պատվաստման «QR» կոդի կանաչ հատվածը։

Ուժի մեջ մտած սահմանափակումների ֆոնին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ հունվարի 22-ի և 23-ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50-80 %-ով։ Նա փաստը «կատաստրոֆա» է որակել։

Лента

Рекомендуем посмотреть