Փետրվարի 2-ին Ստամբուլ թռչողները 3 տարով կազատվեն «օդի տուրքից». ՔԱԿ նախագահի պաշտոնակատարի հրամանը - RadioVan.fm

Онлайн

Փետրվարի 2-ին Ստամբուլ թռչողները 3 տարով կազատվեն «օդի տուրքից». ՔԱԿ նախագահի պաշտոնակատարի հրամանը

2022-01-26 22:15 , Политика, 1156

Փետրվարի 2-ին Ստամբուլ թռչողները 3 տարով կազատվեն «օդի տուրքից». ՔԱԿ նախագահի պաշտոնակատարի հրամանը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) Երևան-Ստամբուլ առաջիկա՝ փետրվարի 2-ի չվերթի ուղևորներին 36 ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը, ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»:

Այս մասին հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին պարզաբանել են Կոմիտեից՝ այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից:

«Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից»,-նշել են Կոմիտեից:

Միհրան Խաչատրյանի հրամանի համաձայն, միաժամանակ, թույլատրվել է թուրքական Pegasus Airlines ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ոչ կանոնավոր թռիչքներ. փետրվարի 2-ից մինչև փետրվարի 6-ը 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին) հաճախականությամբ, իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին) հաճախականությամբ:

Հավելենք՝ փետրվարի 2-ից Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնելու նաև FlyOne Armenia ընկերությունը:

Лента

Рекомендуем посмотреть