Հանրային վայրեր մտնելիս «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է. ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Հանրային վայրեր մտնելիս «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է. ԱՆ

2022-01-26 22:05 , Общество, 1405

Հանրային վայրեր մտնելիս «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է. ԱՆ

COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Այդ մասին քաղաքացիներին իրազեկում է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ):

Միաժամանակ նշվում է, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար:

««QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հունվարի 22-ից արգելված է չպատվաստվածների ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողների մուտքը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ:

Лента

Рекомендуем посмотреть