Արցախի գրավյալ տարածքների վերականգնման նախագծերին մասնակցելու համար վերջին տվյալներով ռուսական ընկերություններն Ադրբեջանին 14 հայտ են ներկայացրել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսապան Միխայիլ Բոչարնիկովը՝ նշելով, որ ռուսական բիզնեսը հետաքրքրված է այդտարածքների վերականգնման աշխատանքներին մասնակցությամբ։
Դեսպանի խոսքով՝ այդ ընկերությունները գործունեություն են ծավալում հիմնականում գյուղատնտեսության, երկաթուղու շինարարության, էներգետիկ օբյեկտների ոլորտներում։
Բոչարնիկովը, միաժամանակ, ասել է, որ դեռ չի կարող ասել, թե այդ դիմումներից քանիսն է ընդունելու ադրբեջանական կողմը։