2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունավրի 25-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն: