ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:
«Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,-ասել է Սիմոնյանի մամուլի քարտուղարը։