Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործարկվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Այսուհետ կարող եք հետևել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Քաղաքային տնտեսությանն առնչվող ձեր նկատառումներն ու դիտարկումները կարելի է տեղեկացնել նաև էջի միջոցով»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկեց «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։ Անցկացված փակ-գաղտի քվերակությամբ 44 «Դեմ» ձայնով Մարությանը պաշտոնանկ արվեց, Երևանի քաղաքապետ ընտրվեց իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուն՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: