Հայաստանի և Եվարմիության միջև բաց սահմանները կզարգացնեն մեր գործընկերությունը․ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Եվարմիության միջև բաց սահմանները կզարգացնեն մեր գործընկերությունը․ Միրզոյան

2022-01-26 15:23 , Политика, 1073

Հայաստանի և Եվարմիության միջև բաց սահմանները կզարգացնեն մեր գործընկերությունը․ Միրզոյան

«Համոզված եմ՝ Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը»,-Twitter-ում գրել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտնելով, որ կողպեք է կախել բաց սահմանների գաղափարը խորհրդանշող «Շենգենյան համաձայնություն» կոթողի վրա։

Հայտնել էին, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ։

Հունվարի 25-ին Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին, հանդիպել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։

Նախարար Միրզոյանը նշել է, որ հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Արտգործնախարարության փոխանցմամբ՝ նա հույս է հայտնել, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար։ Արարատ Միրզոյանը, միաժամանակ, իր գոհունակությունն է հայտնել համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։

Лента

Рекомендуем посмотреть