«Կքննարկվի նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»․ ՔՊ պատգամավորները՝ ՀՀ նախագահի թեկնածության վերաբերյալ - RadioVan.fm

Онлайн

«Կքննարկվի նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»․ ՔՊ պատգամավորները՝ ՀՀ նախագահի թեկնածության վերաբերյալ

2022-01-25 16:07 , Политика, 1262

«Կքննարկվի նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»․ ՔՊ պատգամավորները՝ ՀՀ նախագահի թեկնածության վերաբերյալ

«Հայաստանն այս պահին ունի փաստացի նախագահ: Նման իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում նոր թեկնածուի հարցը քննարկելը. օրենքը դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: Այժմ նախագահի պաշտոնը թափուր չէ, ուստի կքննարկվի նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»,-այդ մասին լրագրողներին ասել է Ազգային ժողովի (ԱԺ) ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավորԳևորգ Պապոյանը։

Նշենք՝ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի իշխող ուժը նախագահի պաշտոնում Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հնարավոր թեկնածությունների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին հայտնել է hունվարի 23-ին։ Ազգային ժողովը ստացել է նախագահի հրաժարականի դիմումը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Лента

Рекомендуем посмотреть