Արցախում 2021-ին հայտնաբերվել է արձանագիր ու կարևոր տեղեկություններ պարունակող շուրջ 200 հուշարձան - RadioVan.fm

Онлайн

Արցախում 2021-ին հայտնաբերվել է արձանագիր ու կարևոր տեղեկություններ պարունակող շուրջ 200 հուշարձան

2022-01-25 16:06 , Культура, Шоу бизнес, 1264

Արցախում 2021-ին հայտնաբերվել է արձանագիր ու կարևոր տեղեկություններ պարունակող շուրջ 200 հուշարձան

2021-ը ծանր տարի էր Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համար․ տարին ամփոփելով՝ արձանագրում են ՊՈԱԿ-ից։

Ընդգծվում է, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում են մնացել շուրջ 2000 հուշարձան, այդ թվում 5` «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները:

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ։

Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և աոավել շատ այցելվող հուշարձանները:

Ընդգծվում է՝ հասկանալի պատճառներով 2021-ին պեղումներ չեն իրականացվել:

«Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Ոմանք արձանագիր, ոմանք էլ կարևոր տեղեկություններ պարունակող»,-միաժամանակ տեղեկացնում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը։

Лента

Рекомендуем посмотреть