ԿԳՄՍՆ-ն կփոխհատուցի 16-30 տարեկանների ավիատոմսի ծախսը՝ գիտական որոշ միջոցառումների մասնակցելու պարագայում - RadioVan.fm

Онлайн

ԿԳՄՍՆ-ն կփոխհատուցի 16-30 տարեկանների ավիատոմսի ծախսը՝ գիտական որոշ միջոցառումների մասնակցելու պարագայում

2022-01-25 15:59 , Политика, 1128

ԿԳՄՍՆ-ն կփոխհատուցի 16-30 տարեկանների ավիատոմսի ծախսը՝ գիտական որոշ միջոցառումների մասնակցելու պարագայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) տեղեկացնում են, որ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ կարող են ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալ, եթե մասնակցելու են հետևյալ միջոցառումներին․

1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,

2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,

3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,

4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,

5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,

6. միջազգային ստարտափ ծրագրեր:

Տեղեկացվում է, որ ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն՝ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:

Лента

Рекомендуем посмотреть