Բաքու-Աղդամ, Բաքու- Շուշի ուղղությամբ այսօր գործարկվել են առաջին ուղևորատար ավտոբուսները։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացի այդ շրջաններ կարող է մեկնել տարին մեկ անգամ:
Նշվում է, որ մինչ օրս Բաքու-Շուշի-Բաքու ավտոբուսային երթուղու շուրջ 400 տոմս է վաճառվել: Նշված ուղղությամբ մինչև փետրվարի 15-ը բոլոր չվերթների տոմսերը սպառված են։
Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղևորափոխադրումների գործարկման պանների մասին հաղորդվել էր ավելի վաղ։ Նշվել էր, որ նախնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում՝ ավելի շատ։