«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 2021-ի ամենախոշոր հարկատու․ ՊԵԿ - RadioVan.fm

Онлайн

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 2021-ի ամենախոշոր հարկատու․ ՊԵԿ

2022-01-24 16:08 , Экономика, финансы, 1221

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 2021-ի ամենախոշոր հարկատու․ ՊԵԿ

Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան216 մլրդ 881 մլն դրամ։

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունից հայտնի է դառնում, որ1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ 2021-ի ամենախոշոր հարկատուների հնգյակը, համապատասխանաբար, զբաղեցնում են «Գազպրոմ Արմենիա»-ն, «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը, «Գրանդ տոբակո»-ն, «Գեոպրոմայնինգ գոլդը»։

Лента

Рекомендуем посмотреть