Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը տեղեկացնում է, որ կարանտինային միջոցառումներով պայմանավորված՝ սույն թվականի հունվարի 24-ից մինչև ուրբաթ՝ հունվարի 28-ը քաղաքացիների հյուպատոսական ընդունելություն չի իրականացվի։
«Այս ընթացքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հյուպատոսական բաժնի հետ
էլ. փոստի միջոցով՝ [email protected]
կամ Facebook և Twitter էջերի միջոցով։
Ուկրաինայի քաղաքացիների կյանքի կամ մահվան սպառնալիքի և կորոնավիրուսային վարակի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 77 100 273 թեժ գծով։
Շնորհակալություն ըմբռնման համար և բոլորին մաղթում ենք առողջություն»,-ասված է հայտարարության մեջ։