Այս Նոր տարին ավելի գիտակցված կանցկացնենք` հասկանալով, որ հաջորդը կարճ է լինելու. վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Այս Նոր տարին ավելի գիտակցված կանցկացնենք` հասկանալով, որ հաջորդը կարճ է լինելու. վարչապետ

2017-12-14 16:37 , Общество, 1739

Այս Նոր տարին ավելի գիտակցված կանցկացնենք` հասկանալով, որ հաջորդը կարճ է լինելու. վարչապետ

Գործադիրն այսօր հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:

«Առարկություն չկա՞»,- կառավարության անդամներին հարցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Բասացական արձագանք չի եղել, ինչից հետո վարչապետը շտապել է նշել. «Այս Նոր տարին ավելի գիտակցաբար կանցկացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի տոնական օրերը քիչ են լինելու»:

Նշենք, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից:

Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։

Лента

Рекомендуем посмотреть