ԵՄ-ն ակտիվ աշխատում է ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ․ ԵՄ պատվիրությունը՝ ԱԽ քարտուղարին - RadioVan.fm

Онлайн

ԵՄ-ն ակտիվ աշխատում է ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ․ ԵՄ պատվիրությունը՝ ԱԽ քարտուղարին

2022-01-21 18:42 , Политика, 989

ԵՄ-ն ակտիվ աշխատում է ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ․ ԵՄ պատվիրությունը՝ ԱԽ քարտուղարին

Այսօր՝ հունվարի 21-ին, Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքֆոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

ԱԽ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցության վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ ընդգծել են, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:

Հայտնել էինք, որ Եվրամիության հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը։

Лента

Рекомендуем посмотреть