ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշմամբ՝ հաստատվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետը՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար: