Արցախի Հանրապետության (ԱՀ) քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի 8-ին ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 2001թ. ծնված բնակչուհու կողմից 38 շաբաթական հղիության արական սեռի մահացած պտուղծննդաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հարուցված քրեական գործը։
Քննչականի հաղորդմամբ՝ նախաքննությունը շարունակվում է: