Իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանք․ Զաս - RadioVan.fm

Онлайн

Իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանք․ Զաս

2022-01-21 13:47 , Политика, 997

Իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանք․ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչեյի հետ ունեցած տեսակոնֆերանսին ի թիվս այլ հարցերի ներկայացրել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը։

ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանում, ըստ Զասի, իրադրությունը համեմատաբար կայուն է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածութունների շնորհիվ։

Զասի գնահատմամբ՝ իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործնական աշխատանք։

Лента

Рекомендуем посмотреть