«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրվել է այսօր՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսի շրջանակում:
Հուշագրում ընդգծվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ Հայաստանի ատոմակայանի տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունները։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 18-ի որոշմամբ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով հունվարի 19-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններ է գործուղվել Հայաստանի տարծքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։