«Նոր սահմանափակումների իրագործմանը տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն»․ Փաշինյանը՝ հունվարի 22-ին ուժի մեջ մտնող որոշման մասին - RadioVan.fm

Онлайн

«Նոր սահմանափակումների իրագործմանը տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն»․ Փաշինյանը՝ հունվարի 22-ին ուժի մեջ մտնող որոշման մասին

2022-01-20 19:53 , Политика, 1070

«Նոր սահմանափակումների իրագործմանը տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն»․ Փաշինյանը՝ հունվարի 22-ին ուժի մեջ մտնող որոշման մասին

«Ինչպես և կանխատեսվում էր, մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիքը. ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի թիվը աճում է, և հետևաբար պետք է վերադառնակ համավարակի հետ կապված տագնապային վիճակի»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում արձանագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոր սահմանափակումների առնչությամբ հնչող քննադատություններին՝ Փաշինյանը դրանք անհիմն է համարել՝ հիմնավորելով․

«Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարենք, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաուների, որի արդյունքում բոլոր այդ բիզնեսները փակվեն և այլևս վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան: Հետևաբար ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահմանափակումների իրագործմանը տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն: Խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»:

Հիշեցնենք՝ հունվարի 22-ից չպատվաստվածների ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողների մուտքը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ կարգելվի։

Ինչ վերաբերում է Հայաստանում համաճարակային իրավիճակին՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարավարության այսօրվա նիստում ներկայացնելով մանրամասները՝ հայտնել է․

«Այսօր մենք արձանագրել ենք 621 դրական դեպք՝ 5838 թեստավորված անձանցից: Ունեցել ենք, ցավոք, 1 մահվան դեպք: Պատվաստումային գործընացի արդյունքում մենք արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասական բնակչության 35,7 տոկոսը: Ունենք առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասական բնակչության 43,7 տոկոսը: Վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաև խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»:

Лента

Рекомендуем посмотреть