Եվրամիության հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը - RadioVan.fm

Онлайн

Եվրամիության հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

2022-01-20 15:37 , Политика, 946

Եվրամիության հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ ֆրանսիացի դիվանագետների հետ կայցելի տարածաշրջան:

«Հաճելի է վերադառնալ տարածաշրջան Ֆրանսիա-ԵՄ համատեղ այցի շրջանակում՝ Իսաբել Դյումոնի և գործընկերների հետ՝ հետևողական լինելու Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներին: Սպասում եմ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների անցկացմանը»,-Թվիթերում գրել է եվրոպացի պաշտոնյան։

Лента

Рекомендуем посмотреть